Երևան
27 / Փետրվար / 2020

Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը. ինչու նա շտապեց

Lragir.am—ը գրում է․ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բավական հետաքրքիր մի նրբերանգ, որը գրեթե դուրս է մնացել լայն ուշադրությունից:

Թովմասյանի կամ ՍԴ «ճգնաժամը» գնահատելիս արձանագրվել է այն, որ նա ժամանակից մի փոքր շուտ է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ «ժամանակին» ստանձնելու դեպքում կհայտնվեր նոր Սահմանադրությամբ կարգավորումների տիրույթում, եւ ըստ այդմ ՍԴ նախագահի պաշտոնում կմնար 6 տարի ժամկետով, ոչ թե մինչեւ թոշակառության տարիք՝ այսինքն մոտ մեկուկես տասնամյակ:


Նշվում է, որ Թովմասյանին հենց այդ երկար պահպանության տիրույթում, այսինքն 2005-ի Սահմանադրության ազդեցության գոտում պահելու համար ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ավելի շուտ, եւ ՀՀԿ-ական պատգամավոր Թովմասյանը ընտրվել է ՍԴ նախագահ, ապահովագրվելով պաշտոնավարման կարճ՝ վեցամյա ժամկետից:

Դա տեղի է ունեցել 2018 թվականի մարտին: Առաջանում է հարց. ինչու՞ է իշխանությունը, կամ Սերժ Սարգսյանը գնացել այդ քայլին եւ Հրայր Թովմասյանի համար ապահովել ՍԴ նախագահի մոտ մեկուկես տասնամյակի պաշտոն:

Ներկայում բացատրվում է, որ դա արվել է ՍԴ-ն նախկին իշխանության բաստիոն ապահովելու համար: Բայց չէ՞ որ 2018-ի մարտին Հայաստանում չկար նախանշան, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց Սերժ Սարգսյանը եւ համակարգը լինելու են նախկին իշխանություն: Նիկոլ Փաշինյանը Գյումրուց քայլել սկսել է մարտի 31-ին միայն, ընդ որում անգամ Երեւանում առաջին հանրահավաքները չէին տալիս հեղափոխության եւ իշխանափոխության մասին մտածելու հիմք:

Ուրեմն ինչու՞ պետք է Սերժ Սարգսյանը ձգտեր ժամանակից շուտ Հրայր Թովմասյանին օժտել ՍԴ երկարաժամկետ պաշտոնավարման իրավունքով: Չէ՞ր կարող Սերժ Սարգսյանը համբերել, մինչեւ կգար ՍԴ նախագահի փոփոխության «ժամանակը»: Ի վերջո, Սերժ Սարգսյանը լինելու էր վարչապետ, շարունակվելու էր ամբողջատիրական իշխանությունը, ըստ այդմ ՍԴ նախագահի հարցն էլ լինելու էր տեխնիկական հարց՝ այդ ամբողջատիրական իշխանության շրջանակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 43381 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից