Երևան
25 / Հունվար / 2020

Կարեն Կարապետյանի պայմանը. ՀՀԿ-ն ափսոսում է

Lragir.am—ը գրում է․ Կերազեիր Կարեն Կարապետյանի կառավարության ցուցանիշը կրկնել՝ 10,7 տոկոս տնտեսական ակտիվություն, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հեռակա դիմել ՀՀԿ խոսնակը:


Նիկոլ Փաշինյանին քննադատելու շարժառի՞թն է ավելի շատ խոսում, թե՞ ափսոսանքը՝ ժամանակին Կարեն Կարապետյանին չգնահատելու ափսոսանքը, որովհետեւ եթե վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեր Կարեն Կարապետյանին, ապա չէր լինի այն, ինչ եղավ:


Թեեւ, իհարկե դա էլ հարաբերական է:

Այն ժամանակ թե ՀՀԿ խոսնակը, թե մնացյալ կուսակցականները, խմբակցության պատգամավորները պնդում էին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ավելին, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարում էր, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը չուզի, ապա նրա չուզելը քիչ է՝ իրենք են ուզում, որ նա գնա վարչապետ:

ՀՀԿ մեծամասնությունն այն ժամանակ իհարկե պատկերացում իսկ չուներ, թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, ու ինչի համար: Սարգսյանն այդ հարցում չէր իրազեկի ՀՀԿ-ին, լավ հասկանալով մանր առեւտրին այդ ուժի հակվածությունը: Այդ պարագայում կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը ոչ թե կմնար անփոխարինելի, այլ կփոխարինվեր Կարեն Կարապետյանով: Ներկայում Կարեն Կարապետյանի 10,7 տոկոսը ՀՀԿ-ն կշռում է իշխանության կորստի հետ, ու 10,7-ը դառնում է իսկապես ծանր: Իսկ այն ժամանակ 10,7 տոկոսը կշռում էին անսահմանափակ եւ բացարձակ իշխանության հետ՝ ու ծանր էր կշռում Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը: Որովհետեւ այդ հանգամանքը փոխարինում էր նաեւ իշխանության համար անձնական պատասխանատվությունը՝ ամեն ինչ շարունակելու էր ցմահ մնալ Սերժ Սարգսյանի վրա:

Որովհետեւ Կարեն Կարապետյանն այն ժամանակ չէր դիտարկվում յուրային: 2016-ի նոյեմբերին ՀՀԿ անդամ դառնալիս Կարապետյանը հայտարարեց, թե չկար նոր կուսակցություն բացելու ժամանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

դիտվել է 51476 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից