Երևան
14 / Նոյեմբեր / 2019

Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար. ՔԿԾ

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Նրանց՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմում ներկայացնելու մասին Yelaket.am-ը խոսեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ:

Դիմե՞լ են արդյոք նրանք պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու համար՝ հարցին Նավիկյանը պատասխանեց, որ այս պահին դիմել է միայն եղբայրներից մեկը:

«Նաիրի Հունանյանը դիմել է արդեն: Ընթացքի մեջ է: Իսկ Կարենը՝ դեռ ոչ»,- ասաց Նոնա Նավիկյանը:

«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - հավելեցլ է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։

Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին: Դիմումի պատասխանը կտրվի 80 օրյա ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 1-ը:

 

դիտվել է 9010 անգամ

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)