Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

«Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանը քվեարկեց կողմ.
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց

Քիչ առաչ խորհրդարանը 99 կողմ ձայնով վերջնական ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։


Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարեւոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։

Չեմ հասկանում եւ չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին եւ դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։

Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։
Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։

Մեր երկրում կենդանիները այլեւս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»

դիտվել է 20752 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին