Երևան
24 / Փետրվար / 2020

Իշխանությունների «պադավատապետությունը». Փաշինյանը հետ չի մնում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին:

Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է:


«Փաստ» թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման եւ քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են:

Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ:

Դե, շքեղության առումով հետ չի մնում նաեւ վարչապետ Փաշինյանը... Մամուլն արդեն գրել է, որ նա եւս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3039 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից