Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը այժմ արդեն ԱՄՆ-ում է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5287 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)