Երևան
24 / Փետրվար / 2020

Ինչու է վաճառել սեփական օբյեկտները

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր նախկին հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառում է իր ակտիվները։ Մեր աղբյուրը չբացառեց, որ վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի կողմից սեփական օբյեկտների ինտենսիվ վաճառքը կապված է նախօրեին կալանավորված տրանսպորտի նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի ապօրինի հարստացման կամ կոռուպցիոն գործերի հետ։


Ըստ մեր աղբյուրի՝ Գուրգեն Սարգսյանը կաշառքի օրինական լինելու քոչարյանական դարաշրջանում պետռեգիստրի պետ աշխատած ժամանակահատվածում վիթխարի գումարներ է վաստակել ձեռնարկությունների գրանցման, պարտադիր վերագրանցման եւ նման այլ գործարքներից։

Մեզ պատմեցին, որ Սարգսյանը ՍՊԸ կանոնադրությունը ուղղակի վաճառում էր պետռեգիստրի սենյակներում 100-ից 500 դոլարով՝ կախված, թե որքան արագ էր այն պետք դիմողին։ Ստացված «շահույթից» ու տարբեր գործարքներից անմասն չի մնացել նաեւ նրա քաղաքական ղեկավարը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9185 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից