Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Պուտինն ու Էրդողանը կատարե՞լ են Փաշինյանի խնդրանքը

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի ու Թուքիայի նախագահների հանդիպման արդյունքներով համաձայնություն է ձեռք բերվել, որով Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների գոտում ռուս-թուրքական համատեղ պարեկություն է իրականացվելու: Առանձին քննարկվել է Կամիշլի քաղաքի կարգավիճակը: Այնտեղ ռուս-թուրքական համատեղ պարեկություն չի լինելու: Ներկայում այդ քաղաքը սիրիական բանակի վերահսկողության տակ է:


Հիշեցնենք, որ Կամիշլի քաղաքում ապրում է 200 հազար մարդ, այդ թվում՝ 500 հայ ընտանիք: Կամիշլին Սիրիայի առավել հայաշատ քաղաքներից է: Այնտեղ ապրում են նաեւ ասորիներ ու քրդեր:

 

Ինչու՞ է ռուս-թուրքական պարեկությունը շրջանցել Կամիշլին: Հիշեցնենք, որ Կամիշլիի հայերը Թուրքիայի ներխուժումից անմիջապես հետո հայտարարեցին, որ մտադիր չեն լքել քաղաքը: Քաղաքի բնակիչ Խաչիկ Մելքոնյանը հոկտեմբերի 10-ին Սպուտնիկ Արմենիային ասել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում թուրքական ներխուժման գոտում բնակվող հայերի անվտանգությանը սպառնալիք չկա:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանում լսումներ են եղել Սիրիայի հայերի դրության վերաբերյալ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ուշադրությունը կենտրոնացված է Կամիշլիի վրա: «Միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Կամիշլին է, որը մեր հիմնական ուշադրության կենտրոնում է։ Կամիշլիի հայերի եւ հոգեւոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն, եւ իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»,- ասել է ԱԱԽ քարտուղարը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 39488 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)