Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը հարկային արտոնություն ստացավ

Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։

Ներկայումս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը:


Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։


Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նշենք, որ «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությունը մտնում է «Սիլ Գրուպի» կազմի մեջ, իսկ «Սիլ Գրուպի» սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն է։

դիտվել է 3736 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)