Երևան
16 / Նոյեմբեր / 2019

Նաիրի Հունանյանին կարող են ազատ արձակել

Երեկ հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նավիկյանի խոսքով՝ այս տարի լրանում է Հունանյանի դատապարտման 20 տարին, նա պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, որն ընթացքի մեջ է։

Նաիրի Հունանյանի այս դիմումին իհարկե կարելի էր չանդրադառնալ, եթե իհարկե Հայաստանի իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Շաբաթներ առաջ մենք արդեն գրել էինք, որ իշխանությունները մտադրություն ունեն վերաբացել «Հոկտեմբերի 27»-ի գործը։ Ըստ մեր աղբյուրների իշխանությունները նպատակ ունեն հանրության երկարաժամկետ զբաղեցնելու նոր տեսարան բեմադրել։ Սա իհարկե վտանգավոր փորձ կարող է լինել մեր պետականության համար, բայց Փաշինյանի իշխանությունը իր գոյության մեկ ու կես տարում ապացուցել է, որ հանուն վարկանիշի և իշխանական աթոռների պահպանման պատրաստ է ամեն բանի։

Հիմա չի կարելի բացառել, որ որոշակի սցենարի առկայության դեպքում Փաշինյանի իշխանությունը որոշի ազատ արձակել Նաիրի Հունանյանին։ Այստեղ կարևոր է հասարակության դիրքորոշումը։ Մինչ իշխանությունները որոշում կայացնեն, հասարակությունը պետք է իր ձայնը բարձրացնի և որոշի, որ որճրագործ մարդասպանի տեղը բանտում է։ Հունանյանը չպետք է հայտնվի ազատության մեջ։

Նյութի աղբյուր՝ http://politik.am/nairi-hunanyanin-karox-en-azat-ardzakel 

դիտվել է 9171 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)