Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Սամվել Կարապետյանը կտեղեկացնի հերթով

Lragir.am-ը գրում է․ Տաշիր գրուպի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը Երեւանում էլցանցերի Հաղթանակ ենթակայանի բացման առիթով լրագրողների հետ զրույցում «նորմալ, աշխատանքային» է գնահատել Հայաստանի իշխանության հետ գործակցությունը, ասելով, որ ունեն ներդրումային ծրագրեր եւ այդ մասին «հերթով կտեղեկանանք»:

Սամվել Կարապետյանը Հայաստանի էլցանցերի սեփականատերն է: Էլցանցերի Հաղթանակ ենթակայանի բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սամվել Կարապետյանը տնտեսական հեղափոխության մասին հարցին պատասխանել է, որ այն «սկզբնական փուլում» է: Միլիարդատեր Կարապետյանի քաղաքականապես հանդարտ պատասխանն ու մեկնաբանությունը բավական հատկանշական է մեկ այլ մեծահարուստ, հայաստանցի Գագիկ Ծառուկյանի բավական վրդովված եւ խիստ գնահատականների ֆոնին:

Նախօրեին ԲՀԿ նախագահ Ծառուկյանը խորհրդարանում աննախադեպ խիստ եւ զգայական քննադատության էր ենթարկում կառավարության քաղաքականությունը: Այդ խստության պատճառը թերեւս ուրվագծվում է Հաղթանակ ենթակայանի բացմանը Փաշինյանի մասնակցության ու Կարապետյանի հետ աշխատանքային հարաբերության տողատակում:

Մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե քաղաքական հեղափոխության համար պետք էին որոշակի հատկանիշներ, ապա տնտեսական հեղափոխության համար պետք է փող: Վարչապետ Փաշինյանին ակնարկը թերեւս պարզ էր, որ հնարավոր չէ հետագա քաղաքական իրավիճակում անտեսել Ծառուկյանին, քանի որ նա ունի այն, ինչ պետք է տնտեսական հեղափոխության համար, իսկ առանց տնտեսական հեղափոխության էլ կփոշիանա քաղաքական հեղափոխության էֆեկտը:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը թերեւս այն հանդիպումն էր, որ նա ունեցավ Սամվել Կարապետյանի հետ ամռանը, Երեւանի սրճարաններից մեկում: Դա գործնականում դիտարկվեց նոր իշխանության ու Կարապետյանի հարաբերությունում դեռեւս հեղափոխության շրջանից առաջացած սառույցի հալման մեկնարկ: Այժմ աշխատանքային հարաբերությունը թերեւս վկայում է, որ փողի խնդիրը գոնե նվազագույն առումով կարող է լուծվել Կարապետյանի միջոցով, ըստ այդմ դրանով կարող է չեզոքանալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գլխավոր կրեդոյի նշանակությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 9902 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)