Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Այսօր կառավարության նիստին հարկային արտոնությունների տրամադրման հարցի քննարկման ժամանակ իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել

Այսօր կառավարության նիստին հարկային արտոնությունների տրամադրման հարցի քննարկման ժամանակ իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել, ուստի կուզենայի պարզաբանել, որ ասածս ամենևին չի նշանակում հակադրել հնդիկներին, պակիստանցիներին ինտելեկտուալ մարդկանց։ Ընդհակառակը, մեր բարեկամ ժողովուրդ՝ ազգությամբ հնդիկ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Պակիստանից, ովքեր գիտության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեն: Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու, նաև դրա հետևանքով սխալ մեկնաբանությունների տեղիք տալու համար:

Իրականում ողջունում եմ
հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ այս նախագիծը: Նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն դրական եմ գնահատում, քանի որ Հայաստանը, լինելով տարածքով և բնակչությամբ փոքր երկիր, չունենալով մեծ ռեսուրսներ, ունի ինտելեկտուալ մեծ ներուժ: Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երկիր ցանկանան արտագաղթել բարձր կենսամակարդակ ունեցող երկրների քաղաքացիներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրենց աշխատանքը գտնեն այստեղ: Կապ չունի ազգությունը, լինի դա հնդիկ, պակիստանցի, շվեդ թե ֆրանսիացի: Ապահովելով արտասահմանյան գիտական, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներհոսքը՝ անշուշտ մեծ առաջընթաց կարձանագրենք:

դիտվել է 5718 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)