Երևան
23 / Փետրվար / 2020

Ինչու է անհավանական Միքայել Համբարձումյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում. Ուշագրավ մանրամասներ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ նախկին իշխանությունների գիծը տանող որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում են լուրը, թե առաջիկայում հնարավոր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն նշանակվի ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը։

Այս նշանակումը, սակայն, գրեթե անհավանական է, քանի որ Միքայել Համբարձումյանը եղել է նախկին իշխանությունների ամենակոռումպացված կամակատարներից մեկը։ Բացի դա, Համբարձումյանը համարվում է նաև ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։


Համբարձումյանի քույրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Մարատ Մուսայելյանի հարսն է։ Համբարձումյանին մշտապես հովանավորել է հենց նա։ Այդ հովանավորությունը դեր է խաղացել նաև 2007-2008թթ., երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ցանկանում էր Համբարձումյանին հեռացնել պաշտոնից, քանի որ այդ ժամանակ դեռ քննիչ Համբարձումյանը, առանց Գորիկ Հակոբյանին զեկուցելու, Աղվան Հովսեփյանի ցուցումով փակել էր կենտրոնի նախկին դատախազի որդու գործը։

Մեզ պատմեցին, որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանի ազատման հրամանն արդեն պատրաստ է եղել, սակայն Ղարաբաղից զանգ է եղել, որից հետո Համբարձումյանը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև քննիչից միանգամից նշանակվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3365 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից