Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Ռոբերտ Քոչարյանի համար նախապատրաստվում է Պլան Բ-ն

Lurer.com-ը գրում է․ Հոկտեմբերի 22-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. դիմումն այժմ գտնվում է ընթացքի մեջ։ Հեղափոխությունից հետո հարցը կարծես կրկին մղվել է առաջին պլան: Սակայն ակնհայտ է նաև այն, որ առաջին պլան մղվելու բուն պատճառներից մեկը կարող է լինել ոչ միայն կամ ոչ այնքան արդարության հասնելու ձգտումը, որի մասին իշխանական շրջանակներից հնչում են հավաստիացումներ, այլ քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելը. թիրախում հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչից ոգևորված է Հունանյանը նման դիմում ներկայացրել՝ գրեթե վստահ լինելով, որ ինքը հասարակության կողմից ամենամերժելի կերպարն է, որի համար ամենաանվտանգ տեղը հենց ԱԱԾ մեկուսարանն է։ Իհարկե, կարող ենք տարբեր դիտանկյուններից քննարկել ահաբեկչական խմբի ղեկավարի դիմումի մոտիվները, անգամ պնդել, թե նա կորցրել է մեղսունակությունը։ Մյուս կողմից՝ անմեղսունակը հազիվ թե նման դիմում գրելու հնարավորություն ունենար։ Հետևաբար պարզ է, որ այս հարցում նրան «օգնել» են:
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17204 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)