Երևան
17 / Հունվար / 2020

Իշխանությունը զգուշանում է. Կանխարգելիչ քայլեր

Lragir.am-ը գրում է․ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում, շեշտը դնելով Հայաստանում դատական համակարգի շուրջ առկա իրավիճակի վրա: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ժողովրդավարության համար եւ կոռուպցիայի դեմ վարվող պայքարը բախվում է դատական համակարգի, այդ թվում ՍԴ խոչընդոտին, որը պայմանավորված կարող է լինել կամ կոռուպցիոն հանցակցությամբ, կամ քաղաքական փոխկապակցվածությամբ:


Նախօրեին Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլը մտահոգություն էր հայտնել դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի, մասնավորապես ՍԴ նախագահի գործի, իրավական գործընթացի եւ ձերբակալությունների կապակցությամբ, իշխանությանը կոչ անելով հավատարիմ մնալ օրենքին եւ Սահմանադրությանը, ապահովել իշխանության տարանջատման եւ փոխզսպման մեխանիզմները:


Հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում խոսել է, որ Սահմանադրական դատարանը ներկայում չի ապահովում փոխզսպման եւ հակակաշռման գործառույթը:

Անկասկած է, որ Ժոզեֆ Դոլի հայտարարության հարցում մեծ դեր ունի ԵԺԿ անդամ Հանրապետական կուսակցությունը, որի նախկին անդամ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Միաժամանակ տրամաբանական է, որ դիրքային պաշտպանության հարցում ՀՀԿ-ն փորձելու է օգտագործել եվրոպական կառույցներում ունեցած քաղաքական կապերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 5364 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից