Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Մեծարգո տեր հայր՝ պարոն Կաթողիկոս. Հայկ Մարությանի կոշտ սխալը (տեսանյութ)

Մեր իշխանությունները գրագիտության, կրթվածության պակաս ունեն։ Բայց նաեւ սովորելու ցանկություն չունեն։ Ասենք, ինչպե՞ս կարող է միլիոնանոց լսարանի առաջ ելույթ ունեցող պետական պաշտոնյան, որն իր ելույթում օգտվում է գրավոր տեքստից, գոնե մի գրագետ օգնական կամ խորհրդական չունենա, որն այդ ելույթը գրելիս կպահպանի գրագիտության տարրական կանոնները։

Երեւանի օրվա հանդիսավոր տոնակատարության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթը, ինչպես եւ ընդունված է, սկսում է բարձրաստիճան պաշտոնյաներին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված դիմելաձեւով։ Եւ «հարգելի պարոն վարչապետ» խոսքից հետո հայտարարում է՝ «մեծարգո տեր հայր»։ Ավելի ուշ՝ երեւի հասկանալով, որ անթույլատրելի սխալ է թույլ տվել, իր էջում տեղադրված տեսնայութից կտրում-մոնտաժում են այդ հատվածը։


Հատուկ Հայկ Մարությանի եւ նրա ելույթները գրողների համար նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմելու ձեւերն են․ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Ամենայն հայոց Կաթողիկոս, ավելի կարճ՝ Վեհափառ տեր։

Hraparak.am

դիտվել է 22210 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)