Երևան
16 / Նոյեմբեր / 2019

Վթար Ազատամարտիկների պողոտայում. բախվել են 3 մեքենաներ. կան տուժածներ (ֆոտո)

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Ժամը 22:09-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենաներից մեկում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1990 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Թամարա Հ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է կայանած «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենային:

Փրկարարները «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային; Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

դիտվել է 1867 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)