Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Աստղագուշակ հոկտեմբերի 28-ի համար

Խոյ


Հնարավոր է' ձեր ներքին անհանգստության պատճառը ոչ վաղ անցյալի իրողություններն են, որոնք հանգիստ չեն տալիս ու ամեն անգամ նոր գույներով են ձեր աչքերին հառնում: Այս իրավիճակում նոր գործեր սկսելն ուղղակի անիմաստ է: Եղեք մարդկանց միջավայրում, մի խուսափեք մարդկանց հասարակությունից: Մի անտեսեք այնպիսի աշխատանքներ, որտեղ պահանջվում է ստեղծագործական մոտեցում ու փայլուն էրուդիցիա: Հնարավոր են նոր հետաքրքրություններ: Հեռվից կարող է ստացվել կարևոր տեղեկատվություն, որը շատ հարցերի պատասխան կտա:


Ցուլ


Պատրաստ եղեք գերլարված աշխատանքի, մեծ բեռնվածության, ուժգին զգացմունքների ու հարմարավետության ժամանակավոր կորստի: Այսօր ուշադիր եղեք նախանշանների նկատմամբ, որոնք կարող են հետ պահել սխալներից կամ անուղղելի քայլերից: Ձեզ համար լավագույն մարտավարությունը կլինի հոսանքին հակառակ չլողալը, բայցև նախաձեռնող ու ընդունակ լինելը: Դուք ուղղակի պարտավոր եք կիրառել հնամենի երազանքների իրականանալուն նպաստող բոլոր հնարավորությունները, անգամ եթե դրա համար բարենպաստ նախադրյալներ չկան:

7STOPPED
Երկվորյակներ

Դրական ներշնչանքով օր է, որը տրամադրում է շփման, համատեղ խոսակցությունների: Հարմար օր է ուսման, ճամփորդությունների, տեղափոխությունների համար: Կարելի է պլանավորել միջոցառումներ, որոնք կօգնեն պեղել անհրաժեշտ տեղեկություններ կամ որոշ հետաքրքրող հարցեր պարզաբանել: Ռոմանտիկ հարաբերությունները լրացուցիչ ազդակ են ստանում: Կարող է առաջանալ բարենպաստ իրադրություն խոստովանության կամ բաց խոսակցության համար:


Խեցգետին

Լարումն անկում է ապրում: Եթե բոլորովին վերջերս խնդիրներ էին առաջանում, այժմ արդեն կարողանում եք գտնել փոխզիջումային տարբերակ: Ուշադիր եղեք ամեն տեսակի տեղեկատվության նկատմամբ, որի որոնման ընթացքում դուք կարող եք որոշ հարցերի պատասխաններ գտնել: Մասնագիտական գործունեության մեջ սա ժամանակ է, երբ լավագույնս կարող է դրսևորվել ձեր հնարամտությունը: Իմաստուն կերպով լուծեք կազմակերպչական հարցերը, քննարկեք մարդկանց հետ գործունեության նոր ուղիներ:

Առյուծ

Բարենպաստ օր է ճամփորդությունների, խորհրդատվության, նոր տեղեկատվությունը ձեզ համար միանգամայն նոր միջավայրում կիրառելու համար: Մի թողեք, որ ուրիշները տնօրինեն ձեր ազատ ժամանակը ու խառնվեն ձեզ գործերի մեջ, որոնց դուք պատրաստ չեք կամ ուղղակի անտարբեր եք: Իրադարձությունները խտանում են զգայական ոլորտում, անձնական հետաքրքրությունների մակարդակում, իսկ ստեղծագործական բնույթի մարդկանց համար' տաղանդի իրացման ոլորտում: Հատկապես լավ կստացվեն դետալները, իսկ անձնականի մեջ' մտերմիկ զրույցները:

Կույս

Նյութական հարցերը անկյուն են նետում ձեզ: Հնարավոր է, որ ստիպված լինեք բարդ որոշում ընդունել, համատեղել տարբեր ոլորտների հետաքրքրությունները, ավարտուն տեսք հաղորդեք մեկնարկած նախագծերին: Վարքագծի հնացած ձևերը արդիական են, դուք կանգնած եք նուրբ փոփոխությունների նախաշեմին: Այսօր կարող եք ստանալ կոնկրետ գործողությունները ճիշտ վարելու հուշումներ: Կարևոր է ճիշտ կարգավորել ինքդ քեզ, ճիշտ ամրագրել նպատակը ու տեղաբաշխել ուժերը: Շփվեք միայն հոգեհարազատ մարդկանց հետ:

Հոկտեմբերի 28-ի Ձեր հորոսկոպը
Կշեռք

7STOPPED
Օրը բարենպաստ է կոլեկտիվ աշխատանքի համար: Լավ են դասավորվում հանրային ճառերի, ցուցադրությունների հետ կապված հարցերը: Աշխատեք հասցնել առավելագույնը: Ուշադիր եղեք այսօր ժամանող տեղեկատվության նկատմամբ: Կոլեկտիվում այսօր կարող եք համարձակորեն բարձրացնել կարևոր հարցեր ու թեմաներ: Հնարավոր է' նոր գործ սկսեք: Մտերմիկ հարաբերություններում անհրաժեշտ է բաց թողնել այն, ինչ վաղուց կորցրել է իր իմաստը:

Կարիճ

Ձեր կյանքում նշագրվում է վառ ու զգայական բնույթի իրադարձություն' ոչ պարտադիր ռոմանտիկ, բայց ուժգին կրքերով զուգակցվող: Պատրաստվեք մեծ ծախսերի ու մտերիմների հետ հարաբերությունների հարթման անհրաժեշտության: Ուշադիր եղեք մարդկանց վարքագծի փոփոխություններին: Այսօր քիչ խոսեք ձեր մասին ու ավելի շատ ականջ դրեք ուրիշներին: Առկա է մեծ հնարավորություն ստանալ գաղտնի տեղեկատվություն: Ուշադիր եղեք մանրուքներին ու նրբերանգներին:

Աղեղնավոր

Փոփոխություների աճող անհրաժեշտությունը կարող է հանգեցնել մտածված քայլերի: Սա խիստ կարևոր ժամանակահատված է, բայց ձգտումներն ու ցանկությունները կարող են ստորակարգվել: Հետագա որոշումների ու գործողությունների համար դաշտ ազատեք: Հազիվ թե որևէ մեկը դիմակայի ձեր պոռթկումներին ու ոգևորվածությանը: Բարենպաստ ժամանակ է սոցիալական հարաբերություններ հաստատելու համար: Տրամադրությունը բարձր է, առաջացել է անսովոր խանդավառություն:

Այծեղջյուր

Կարող է առաջանալ գործերից ու առօրյայից հեռու մնալու բուռն ցանկություն ու հանգստանալու անհրաժեշտություն: Այսօր կարող եք արագ ու հաջող կերպով լուծել առաջնահերթությունները: Հարմար օր է քննարկումների, գործընկերների հետ հանդիպելու համար: Եթե արժանի նպատակ ունեք, կառաջանա մոբիլիզացվածության ու պարզ գիտակցման զգացում: Լավ կլինի զբաղվեք նորարարությամբ, դրսևորեք ստեղծագործական ունակություններ: Հանդիպումները, այդ թվում նաև ռոմանտիկ' կանցնեն հիանալի:

Ջրհոս

Այժմ ձեր կյանքում շատ է բազմազանությունը ու դրական սթրեսները, որոնք կարող են առաջացնել գերբեռնվածություն օրգանիզմի պաշտպանական ուժերի համար: Գլխավորը չափի զգացողությունն է, նաև' ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Դուք կարող եք հաջող կերպով իրագործել ձեր որևէ գաղափար: Կլինեն նաև լրացուցիչ ուժեր, նոր հնարավորություններ ու անհատական ստեղծագործական մոտեցում: Մտածեք նոր դիրքեր նվաճելու ու դրանք ամրապնդելու մասին:

Ձկներ

Երկրորդ դերերը ձեզ ավելի լավ կտրվեն: Օգնեք, հոգ տարեք, մտածեք ուրիշների մասին ու մի կողմ թողեք եսասիրական բոլոր տեսակի դրսևորումները: Հեշտ տարեք քննադատությունը, մասնագիտական դիտողությունները: Այժմ մի շտապեցրեք փոփոխությունները ու նորամուծությունները, իսկ ավելի լավ է կենտրոնացրեք ձեր ուշադրությունը դետալների վրա: Ֆիզիկական բեռնվածությունը կօգնի հանել ավելորդ լարվածությունը:

armfashion.am 

դիտվել է 26417 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)