Երևան
26 / Հունվար / 2020

Ես ամեն օր քեզ հայացքով փնտրում եմ Բ26-ի պատերի ներսի այն սենյակում, որտեղ ես քո թույլտվությամբ խաղում էի բազմաթիվ գունավոր խաղալիքներով. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սովորականի նման սպասում էի ավարտեիր հերթական նիստը, բայց այդ օրը 2 թաղամաս այն կողմ Բաղրամյան փողոցի «երբեմնի» արգելված շենքի հատակին թափվող փամփուշտների ձայնից թեյի գդալը անաղմուկ ընկավ սեղանին… Ականջներիս մեջ խլացող ընկնող գդալի ձայների նմա կանգնեց ու ցավից խլացավ մի ամբողջ ժողովրդի սրտի զարկը…
Վազգենենց էին խփել….

Մահվան լուրը սև սավանով ծածկեց նորանկախ Հայաստանի ապագայի լույսը…
Անկարողությունից աչքերիցս լուռ գլորվեցին 2 սառը արցունք` իրենց հետ տանելով իմ աչքերի փայլն ու հույսը…


Իմ ձեռքերը այդ օրը այլևս հրաժարվեցին դիպչել տաք թեյով լի բաժակներին…

Չգիտեմ, թե հոկտեմբերի 27-ին Վազգենի ու իմ հայրենիքում քանի ու քանի հազար սրտեր ճմլվեցին ցավից, քանի մայրեր արցունքներով օրհնեցին նրա երկրային կյանքը ու աղոթեցին նրա երկնային հավերժության մասին, բայց այդ օրը աշնան սրտում ծառի վրա չորացավ ու իրեն ճակատագրի քամուն տվեց իմ կյանքի տերևը…
Ես հազարների մեջ դարձա միայնակ` նրա ֆիզիկական ներկայությունն ու սերը դեռ լիովին չվայելած,
Ես դեռ չհասունացած որբացա:

Հոկտեմբերի 27ին ճակատագիրը անտեսեց իր խրճիթներից մեկում ապրող դեռատի աղջկա զգացմունքները, չտեսնելու տվեց այն կապը, որով հայրենիքը կապել էր իր ազգի սպարապետին ու նրա կերպարով սնվող աղջկան..
Նա մարդասպան ու ազգուրաց տականքի ձեռքով կանգնեցրեց մի ամբողջ ազգի սիրտը ու հրաժարվեց անգամ նրան ապրելու փոքրիկ հույս թողնել….

Վազգեն..

Վազգեն, արդեն 20 տարի ամեն օր ես իմ կարոտը առնում եմ քո նկարներից, քո երևակայական ներկայությունից, 20 տարի ամեն օր ես իմ ուրախության ու տխրության արցունքները քամում եմ քո շիրիմի առաջ, 20 տարի ես քո կարոտը խեղդում եմ Եռաբլուրում, որի ամեն մի քարի նկատմամբ սերն ու հարգանքը դու ես ինձ թողել` որպես պատգամ:
Ես ամեն օր քեզ հայացքով փնտրում եմ Բ26-ի պատերի ներսի այն սենյակում, որտեղ ես քո թույլտվությամբ խաղում էի օգնության բազմաթիվ գունավոր խաղալիքներով…

Ես փնտրում եմ քեզ իմ ու քո հայրենիքի ամեն մի անկյունում, ամեն մի մայթին, փողոցում, շենքում բակում, ամեն մի զորամասում, ամեն հայի ու ամեն զինվորի աչքերում…
Ես քեզ փնտրում ու կարոտում եմ այն հայրենիքում, որը սիրել եմ քեզանով, քո աչքերով, քո սրտով ու քո սիրով, այն սիրով, որով իմ սիրտը դեռ շարունակում է ապրել ու զարկել` առանց քեզ` քո ցավով, քո կարոտով ու քո մի մասնիկը լինելով….

Վազգե՜ն….

Քո ու իմ Նանոյի կարոտը արդեն ես իմ Նանայի աչքերում եմ տեսնում

Վազգե՜ն

20 տարի անց, 20 տարվա կարոտն ու ցավը կրծքիս մեջ խեղդելով, 20 տարի քո բացակայության հիվանդությամբ ապրելով ես ուզում եմ քեզ ասել, որ դու չես մահացել…
Դու չես մահացել իմ ու քո ժողովրդի սրտերում, դու չես մահացել քո Հայաստանի անցյալում, ներկայում ու երջանիկ Հայաստանում:

20 տարի առաջ էդ գնդակները քեզ չեն սպանել,
20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին քո սառած մարմնի մոտ դու վերածնվել ես իմ, քո ժողովրդի ու ամեն հայի մարմնի մեջ…

Վազգե՜ն»:

դիտվել է 26193 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից