Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

«Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ. готовьтесь к худшему». Էդուարդ Շարմազանով

Այսօր ԱԺ-ում պայթեց եւս մեկ միֆ... hեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ եւ տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:

Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ եւ հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовьтесь к худшему.

Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:

Հ.Գ.

Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման եւ բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»:

դիտվել է 13969 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին