Երևան
16 / Նոյեմբեր / 2019

19-ամյա աղջկան առևանգելուց հետո 25-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Ղ.-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ,19-ամյա Գալյա Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ին հիվանդանոց է ուղեկցել Է. Սուսլիյանը և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Գալյա Ն.-ին, հավանաբար, առևանգել են ամուսնության նպատակով, իսկ այդ առևանգման փաստով Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարականով ոստիկանության Գավառի բաժնում առանձին նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն:

դիտվել է 9798 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)