Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

Հարգելի գործընկերներ։

Երեկ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը: Հայտարարության տեքստում և դրան հաջորդած քննարկումներում, սակայն, պարոն Սաֆարյանը հայտարարել էր, թե մի քանի լրատվամիջոցների նշված միջոցառումը լուսաբանելն արգելվելու է, իսկ լրագրողներն ու օպերատորները, մուտքի դեպքում, դուրս են հրավիրվելու քանի որ, պարոն Սաֆարյանի բնորոշմամբ, դրանք «քարոզչամիջոցներ» են։

Մեր համոզմամբ, լրատվական դաշտը «յուրայինների և օտարների» բաժանելու այս միտումը խորապես դատապարտելի է և ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության ու խոսքի ազատության հայտարարագրված սկզբունքների շրջանակում։ Սրանից զատ, նման պահվածքը կարելի է դիտարկել որպես այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության կոչ, ինչն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում «ատելության խոսքից»։ Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակղությանը ենթակվելուց։

Լրագրողների անկախ արհմիության վարչություն

դիտվել է 3903 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)