Երևան
28 / Հունվար / 2020

Հայկ Մարտիրոսյանն ընդունել է ՊԵԿ-ում աշխատանքի անցնելու առաջարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային ծառայության աշխատակից Հայկ Մարտիրոսյանը սիրով ընդունել է կրկին ՊԵԿ համակարգում աշխատելու առաջարկը:

Այս մասին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

«Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ ընդունել է կրկին ՊԵԿ-ում աշխատելու առաջարկը և ասել է, որ սիրով կվերադառնա համակարգում աշխատելու: Նա աշխատելու է ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ, ինչպես նախկինում»:

Հոկտեմբերի 29-ին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մաքսային ծառայության նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել համակարգում:

2019 թվականի ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում Փաշինյանը հրահանգել էր աշխատանքից ազատել մաքսային մի ծառայող Հայկ Մարտիրոսյանին՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Փաշինյանն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ ապրիլից այս կողմ բազմիցս համոզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը և այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: ՀՀ վարչապետը նաև հավելել էր, որ առաջիկայում պատրաստվում է այդ թեմայով հստակ հանձնարարություններ տալ:

դիտվել է 5960 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. LIVE

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից