Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Գորիս-Կապան ճանապարհին մեքենան շրջվել է. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները վարորդին և ուղևոր Արթուր Ս.-ին (ծնված 1985 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

դիտվել է 3983 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)