Երևան
22 / Նոյեմբեր / 2019

ԱՄՆ Կոնգրեսի որոշումը կտրուկ փոխում է իրավիճակը. Մեծ հնարավորություններ Հայաստանի համար

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405, դեմ քվեարկեց 11-ը, 3 ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։


Այսպիսով, ԱՄՆ-ն երրորդ անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այս անգամ՝ Կոնգրեսի մակարդակով: Մինչ այդ, ԱՄՆ նահանգները, բացի մեկից, ընդունել են ճանաչման ակտը:


Կոնգրեսի ճանաչումը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ մի կողմից սրվել են ԱՄՆ-Թուրքիա, ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, մյուս կողմից Մեծ Մերձավոր Արեւելքի շրջանում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ, որոնք շրջում են միջազգային հարաբերությունների ու անվտագության բնույթն ու հաստատված համակարգերը:

Ի՞նչ հետեւանքներ կունենա այս ակտն այս գործընթացների ու մասնավորապես Հայաստանի համար, ինչպես են կառուցվելու Հայաստանի արտաքին հարաբերություններն ու դերակատարումը նոր իրավիճակում:

Այս իրավիճակը դեռ պետք է իմաստավորվի, կլինեն գնահատականներ ու վերլուծություններ, մի բան սակայն ակնհայտ է, որ Հայաստանը ստանում է հզոր կռվան իր իրավունքների ու շահերի պաշտպանության ու դրանց հիման վրա քաղաքականություն կառուցելու համար: Այս ակտը անվտանգության որոշակի տարր է, որն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի հետ ԱՄՆ-ի եւ այլ երկրների հարաբերությունների վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 9930 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)