Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Տեսանյութ՝ Լոս Անջելեսում հայ գործարարի և հայերի միջև տեղի ունցած փոխհրաձգության մասին

Համացանցում տեսանյութ է հայտնվել երեկ Լոս Անջելեսում հայ գործարարի և հայերի միջև տեղի ունցած փոխհրաձգության մասին։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Royal Fresh խանութի սեփականատիրոջ և հանցավոր խմբավորման միջև: Los Angeles Times-ի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ խմբավորումը, որի անդամները հիմնականում ազգությամբ հայ են եղել, գործարարից 100 հազար դոլար են շորթել՝ նրա խանութի վրա գրելով «վճարիր փողերը»:

Այն բանից հետո, երբ խանութի աշխատողները հեռացրել են գրությունը, խմբավորումն առավոտյան ժամը 8-ին կրկին եկել է խանութի մոտ, բայց այդ անգամ նրանց զենքով դիմավորել է ազգությամբ հայ սեփականատերը: Նշվում է նաև, որ նա ձեռքին ունեցել է երկու զենք:

Փոխհրաձգության արդյունքում մեկ անձ է վիրավորվել: Ականատեսները նկատել են, որ խմբավորումից մեկ տղամարդ փախուստի է դիմել, բայց հայտնի չէ՝ արդյոք նա վիրավոր է եղել, թե ոչ:

դիտվել է 22886 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)