Երևան
16 / Նոյեմբեր / 2019

Կոշտ ուղերձներ Անկարային. Հայաստանն ու Արցախը պատմական ակտում

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը փաստացի նոր իրավիճակ է ստեղծում հայկական հարցի միջազգային շրջանառության համատեքստում, միաժամանակ այդ ճանաչման փաստը դարձնելով ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ նոր իրողությունների շոշափելի ինդիկատոր:


Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ճանաչման ակտը «վրեժ» էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության նկատմամբ: Գուցե, չի բացառվում: Այդօրինակ մասշտաբ ընդգրկող քաղաքական ակտերը սովորաբար պայմանավորված են լինում մի շարք մոտիվներով ու պատճառներով, ունենում են բազմավեկտոր թիրախավորում, ստեղծում են մի քանի ուղղությամբ աշխատանքի հնարավորություն:


Թուրքիայի սիրիական ռազմարշավի օրերին հեղինակավոր Նյուզվիք պարբերականը հրապարակեց տեղեկություն, որ Դոնալդ Թրամփին խորհուրդ են տվել հայերի հարցը օգտագործել Թուրքիային ճնշելու համար, սակայն Թրամփը հրաժարվել է եւ ընտրել է պատժամիջոցների տարբերակը: ԱՄՆ նախագահը փաստացի խնայել էր հայկական հարցը եւ այն չէր դարձրել Թուրքիայի հետ սակարկության առարկա:

Եթե Թրամփը օգտագործեր հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար, ապա կասկած չկա, որ հետագա պայմանավորվածության արդյունքում՝ որ եղավ ԱՄՆ փոխնախագահ Փենսի Անկարա այցի ընթացքում, վարչակազմը անելու էր ամեն ինչ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կասեցնելու համար, ինչպես եղել է նախկին տարիներին այլ փորձերի ընթացքում:

Մինչդեռ ակնառու է, որ վարչակազմը չի խոչընդոտել, եւ ավելին՝ բանաձեւին կողմ են քվեարկել նաե հանրապետական կոնգրեսականները:

Թերեւս հասկանալի է, թե ինչու է Անկարան քվեարկությունը անմիջապես կապում Սիրիայի ռազմարշավի հետ: Դա «ալիբի» է սեփական հանրության համար, ներկայացնելու, որ Վաշինգտոնում ձախողման «գինը» Սիրիայի հյուսիսում ռազմական հաղթանակն էր, այսինքն իրենց պատժել են հաղթանակի համար: Այդ «բանաձեւով» Անկարան թերեւս փորձում է քողարկել քաղաքական ձախողումը:

Մինչդեռ, տեղի ունեցող իրադարձությունների լայն համատեքստում պետք է դիտարկել թերեւս մեկ այլ, ոչ մեծ աղմուկ առաջացրած, սակայն շատ էական տողատակով իրադարձություն: Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովը Բաքվում, որտեղ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացրած Անկարան Ադրբեջանի նկատելի «ձայնակցությամբ» փաստացի անում էր «պանթուրքիստական» հավակնությունների վերահաստատում եւ վերահռչակում:

Հայկական հարցի աշխարհքաղաքական արժեքն իր ոչ միայն հայդատական, այլ ավելի լայն, ներառյալ նաեւ արցախյան հարցի ընդգրկման իմաստով թերեւս այստեղ է: Եվ այդ իմաստով շատ խորհրդանշական է երկու հանգամանք՝ հայերի ցեղասպանության ճանաչման պատմական քվեարկությունը տեղի է ունենում Թուրքիայի հանրապետության օրը, եւ քվեարկության ընթացքում Ներկայացուցիչների պալատի դահլիճում է ԱՄՆ աշխատանքային այց կատարած Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 4595 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)