Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Ծրագրվում է նոր ինքնաթիռ գնել Հայաստանի վարչապետի համար

Հայաստանի վարչապետի աշխատակազմը դիտարկում է նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը կառավարության ղեկավարին սպասարկելու համար։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցերին, որը քննադատեց Նիկոլ Փաշինյանի թանկարժեք այցելությունն ԱՄՆ։

Աղաջանյանի խոսքով՝ ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը (դա նույն ինքնաթիռն է, որը սպասարկել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին- խմբ.)։


«Ես այդ հարցը քննարկել եմ Հայաստանի վարչապետի խորհրդական Հակոբ Չախարյանի հետ, որն օդաչու է։ Նախ, Չախարյանի խոսքով՝ դա մեզ վրա միլիոնավոր դոլարներ կնստի։ Մենք նաեւ խնդիր ունենք՝ կապված այն բանի հետ, որ մեր օդաչուները տրանսատլանտյան չվերթներ կատարելու արտոնագիր չունեն։ Բայց մենք դիտարկում ենք նոր ինքնաթիռ գնելու հնարավորությունը»,- բացատրել է Աղաջանյանը։

Նա միաժամանակ նշել է, որ հարցն առայժմ գտնվում է քննարկումների փուլում, բայց նկատել է, որ գործող ինքնաթիռը վաղուց արդեն բավական հին է եւ չի համապատասխանում որոշ ստանդարտների։

Նշենք, որ եկող տարի վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով։

դիտվել է 5060 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)