Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Եթե դպրոցի տնօրենը չլիներ իմ մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարման դադարեցմանը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով: Շարմազանովը նշել է, որ Լաուրա Ավագյանը` իր մայրը, օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:


«Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով:

Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է: Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլևս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը:

Փաստորեն, փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին: Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:

Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:

Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է»:

դիտվել է 30240 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին