Երևան
19 / Փետրվար / 2020

Հայաստանը խոստացել է պատասխանել, բայց Բաքվից Շոյգուի գնալուց հետո՞

Lragir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 30-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ են բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, հայկական կողմից տուժածներ ու լուրջ հետեւանքներ չկան:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրանքներից ու Հայաստանի պետական սահմանին լարվածության սրումից:


«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների, ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո», Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը: Այսինքն, Հայաստանը կպատասխանի, երբ Շոյգուն Բաքվից մեկնի՞:

Հիշեցնենք, որ Բաքվում տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստը, որին մասնակցում է նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Դավիթ Տոնոյանը չի մասնակցում նիստին: Բաքվում նիստից առաջ Սերգեյ Շոյգուն ժամանել է Հայաստան ու հատկանշական հայտարարություններ արել:

Կրեմլը մտադիր է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կրակային ներուժը կրկնապատակել՝ նոր ու արդիականացված սպառազինությամբ հագեցնելով այն:

Շոյգուն հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մարտունակ է եւ պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ դիմակայել մարտահրավերներին ու սպառնալիքներին: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Շոյգուն ասել է. «Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս մեզ օպերատիվ լուծել ընթացիկ խնդիրները եւ ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»:

Այս հայտարարությունները Երեւանում հնչել են նույն օրը, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 22178 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից