Երևան
25 / Հունվար / 2020

Կողմ եմ կոնվենցիային. Զարուհի Բաթոյան

«Իհարկե կողմ եմ»,- լրագրողների հարցին՝ կո՞ղմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ի պատասխան՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է վավերացվի։ Դա միջազգային պարտավորություն է։ Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է։ Այսինքն` ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ իրենց նախարարության գործառույթն է աջակցել այն մարդկանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության. «Մենք նրանց պետք է սոցիալական աջակցություն տանք։ Կարծում եմ, որ պետք է կանխարգելել կանանց հանդեպ բռնությունը։ Այս պահին մեր գործառույթը սահմանափակվում է այստեղ»,- նշեց Բաթոյանը։

դիտվել է 3332 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից