Երևան
19 / Նոյեմբեր / 2019

«Անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը

ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«ԵՊՀ-ում աշխատավարձ բարձրացնելու փոխարեն՝ գրաքննություն

Հենց նոր նկատեցի, որ ԵՊՀ պաշտոնական կայքից և Facebook-յան էջից «անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը, որոնք հրապարակվել էին երեկ կեսօրին:
Համալսարանի ռեկտորի տեղապահը փոխանակ քննարկի ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը, զբաղված է հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները, ասենք թե ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ստեղնաշարի ու մկնիկի երկու գործողությամբ ջնջեցիք, բա հազարավոր համալսարանականների մտքից ոնց եք ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը:
Ուզում եք ջնջեք, ուզում եք նորից տեղադրեք, հարցը համալսարանի կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է և այն հրատապ ու անհապաղ լուծում է պահանջում:

Հ.Գ. Սա էլ հեռացված նյութի հղումը http://www.ysu.am/news/hy/Trade-union-presented-a-suggestion»:

դիտվել է 3146 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)