Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Թուրքիան սպառնացել է Վրաստանին. Էրդողանի շանտաժը

Lragir.am-ը գրում է․ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հանդիպումը: Անկարա այցը Գախարիայի երրորդ պաշտոնական արտերկրյա այցն է: Առաջինը եղել է Ադրբեջանում՝ հոկտեմբերի սկզբին, մի քանի օր անց այցելել է Հայաստան:


Էրդողանը խոսել է թուրք-վրացական հարաբերության սերտացման պատրաստակամության մասին, ասելով, թե հարաբերությունները սառեցված էին, սակայն արտգործնախարարներին հանձնարարել են հնարավորինս արագ հրավիրել Ռազմավարական գործակցության Խորհրդի նիստ: Էրդողանը հայտարարել է, թե «եղբայրական Ադրբեջանի» մասնակցությամբ տեղի ունեցող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերը կայունության գոտի են ստեղծում Կովկասից Անատոլիա: Թուրքիայի նախագահը հայտարարել է նաեւ, թե Վրաստանը կամուրջ է, որը միացնում է Թուրքիային իր եղբայրների հետ:


Առերեւույթ դրացիության տոնայնությունն ու հռետորաբանությունը գործնականում Էրդողանի սպառնալիքն է Վրաստանին, որը տեղի է ունենում երկու հատկանշական իրողությունների ֆոնին՝ Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման, ինչպես նաեւ դրան գրեթե զուգահեռ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի: Դրանում Թուրքիան ու իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանը, ի տարբերություն մյուս մասնակից պետությունների, բավականին բաց հռետորաբանությամբ շոշփում էին պանթուրքիստական հավակնությունները եւ ռազմավարական նպատակադրումները:

Այդ ճանապարհին կա երկու սուբյեկտ՝ Հայաստան եւ Վրաստան: Եթե Հայաստանի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը հասկանալի պատճառով բանեցնում են առավել բաց եւ կոշտ հռետորաբանություն՝ այդ պլանների մասին խոսելիս, ապա Վրաստանի պարագայում ստիպված են լինել սիրալիրության շրջանակում:

Սակայն բարիդրացիության քողի տակ Անկարան ու Բաքուն տածում են նույն հավակնությունը Վրաստանի նկատմամբ: Խոսելով Կովկասից Անատոլիա կայունության, նաեւ «վրացական կամրջի» մասին, Էրդողանը Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ հանդիպմանը փաստացի զգուշացնում է՝ եթե Վրաստանը չկատարի Թուրքիան ու Ադրբեջանը կապող «պանթուրքիստական» կամրջի դերը, ապա կարող է լուրջ խնդիր ունենալ կայունության առումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 121074 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին