Երևան
17 / Փետրվար / 2020

Ծեծի ենթարկված փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա ՄԽիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն կենդանության որոշակի նշաններ է ցույց տվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն այն վիճակում չէ՞, որ կարողանա հարցաքննության ենթարկվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, նա դեռ խորը ճգնաժամի մեջ է, պարզապես թեթևակի լավացում է եղել, աչքը, շուրթն է շարժել, բայց նա դեռ կոմայի մեջ է»,- ասաց նա:


Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ևս ասաց, որ փոխգնդապետի առողջական վիճակն այնպիսին չէ, որ կարողանա հարցաքննվել ու մանրամասներ պատմել դեպքից։ Սակայն նշեց նաև, որ քննչական պլանով նախատեսված են մի շարք գործողություններ: Ինչ վերաբերում է Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, ապա նա, Հարությունյանի խոսքով, կասկածյալի կարգավիճակ չունի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14542 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից