Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Երևանում կայացավ հայ կանանց միավորող յուրօրինակ միջոցառում

Երևանում կայացավ հայ կանանց միավորող յուրօրինակ միջոցառում.«Հայուհիների համահայկական միություն» ՀԿ մասնակցությամբ կազմակերպված «Կանացի բանաձև» համաժողովի արդյունքները ավելի քան հեռանկարային են. _________________________________ Հայաստանում և տարբեր երկրներում կայացած կանանց գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունը իրականություն դարձավ հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած «Կանացի բանաձև» խորագիրը կրող համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել էր «Հայուհիների համահայկական միություն» և «Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Համաժողովին ներկա էին Հայաստանում գործող հաստատությունների, ակտիվ հասարակական կազմակերպությունների, հասարակական, մշակութային, գործարար և այլ ոլորտներն ու կազմակերպությունները ներկայացնող հաջողակ կանայք: Համաժողովի պատվարժան հյուրերն էին Ուկրաինայի հայերի միության Կանանց կոմիտեի պատվիրակությունը` ղեկավար Աննա Գևորգյանի գլխավորությամբ:

Ներկա էին նաև ներկայացուցիչներ Չեխիայից, Ֆրանսիայից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Ստեղծվել էր լավագույն հնարավորությունը մասնագիտական գործունեությամբ փայլող, ամենօրյա հայանպաստ աշխատանքներ իրականացնող կին անհատականությունների միջև համագործակցության հիմքեր հաստատելու և առկա խնդիրները վերհանելու համար: Կլոր սեղանի շուրջ իրականացված հանդիպում-ծանոթության ընթացքում համաժողովի մասնակիցները հանդես եկան տարբեր ելույթներով, քննարկումներ ունեցան հայապահպանության, այդ ոլորտում կանանց դերի, ներգրավվածության, հետագա գործողությունների մշակման, առկա խնդիրների վերհանման և ակտիվ համագործակցության մասին։ Հայրենիքում նման ձևաչափով համաժողով կազմակերպելու միտքը հղացել էր այս տարվա հունիսին Ուկրաինայի Օդեսա քաղաքում Ուկրաինայի հայերի միության Կանանց կոմիտեի կողմից կազմակերպված համաժողովին հյուրընկալվելուց հետո:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ծրագիրն ստացավ իր տրամանաբանական զարգացումը՝ իրականություն դառնալով այս անգամ հայրենիքում: Հանդիպման հիմնանպատակը այն էր, որ կանայք ներկայացնեն իրենց գործունեության ոլորտները, փոխանակվեն ունեցած փորձով, փոխադարձ հետարքրական մտքերով, ծրագրերով: «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ Շողակաթ Մելքոնյանը ողջունելով ներկաներին նշեց.«Նվիրյալ հայ կանանց շնորհիվ է նաև, որ այսօր հայ ազգը գոյություն ունի ոչ միայն Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ուկրաինայում, Չեխիայում Ֆրանսիայում և այլ հայաշատ երկրներում: Ժամանակակից կյանքի ռիթմն ու չափորոշիչները, բազմազբաղվածությունը օտար հողում նոր խոչընդոտներ են առաջ բերում` դժվարին դարձնելով ազգային արժեքների լիարժեք պահպանումն ու փոխանցումը: Ի ուրախություն մեզ` Սփյուռքում ապրողները, առերեսվելով դժվարություններին, պատվով են իրականացնում այդ առաքելությունը և ավելի հայրենասեր են, քան մենք: Ողջունում ենք Ձեզ մեր մեծ ընտանիքում և հույս հայտնում, որ կանացի այս հարթակը նոր կապեր և կամուրջներ կձգի միմյանց միջև: Մենք բաց ենք ցանկացած առաջարկի, երկխոսության և կառուցողական ծրագրեր մշակելու համար և լիահույս ենք, որ ցանկության դեպքում միասին կգտնենք համատեղ գործունեության նոր ուղիներ, ինչի շնորհիվ լիարժեք կկարողանանք մեր ներդրումը ունենալ նախաձեռնվող յուրաքանչյուր գործի մեջ՝ համատեղելով բոլորիս ջանքերը, նպատակները, ցանկություններն ու երազանքները»,- եզրափակեց Շ. Մելքոնյանը` շնորհակալություն հայտնելով համաժողովին ներկա բոլոր մասնակիցներին ոգեշնչող պատմությունների, մտահղացումների և միմյանց օգնելու պատրաստակամության համար:

Մասնակիցների վստահեցմամբ հանդիպումը ոգևորիչ էր, հեռանկարային և հույս հայտնեցին, որ համաժողովը կունենա իր տեսանելի պտուղները և առաջիկայում արդեն նոր ծրագրեր կյանքի կկոչվեն, համատեղ աշխատանքային գործունեության նոր հիմքեր կհաստատվեն, ինչի շնորհիվ հայրենիք-Սփյուռք կապերը ավելի կամրապնդվեն, իսկ Հայաստանում և Սփյուռքում գործող կոմիտեների, ակումբների և միությունների համագործակցության արդյունքը առավել շոշափելի կլինի:

#ԿանացիԲանաձև  #ԳործումԵնԿանայք #ՀայուհիներըՀանունՀայուհիների #ՀայուհիներիՀամահայկականՄիություն 

դիտվել է 3593 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)