Երևան
19 / Փետրվար / 2020

Նորատուսից Գավառ տանող ճանապարհին 2 անձ ստացել է հրազենային վնասվածք. կա զոհ

Նոյեմբերի 2-ին, ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը: Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել:

դիտվել է 47860 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից