Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Վարչապետի նոր առաջարկը. Կաթողիկոսը պատրա՞ստ է

Lragir.am—ը գրում է․ Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռում, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով հանդիպելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր հանրային կյանքի ապահոգեւորականացման մասին, որպես դրա հետեւանք քաղաքական գործընթացների դեգրադացման մասին, հայտարարելով, որ իր առաքելությունն է համարում կյանքի հոգեւորականացմանը, քաղաքականության արժեքայնացմանը նպաստելը, հակառակ դեպքում չպատկերացնելով քաղաքականության մեջ լինելու իմաստը:


Նիկոլ Փաշինյանի արձագանքը անշուշտ որոշակի պատասխանի փորձ է՝ պատասխան այն մեղադրանքներին, որ այսպես ասած ընդդիմադիր տիրույթից նախկին իշխող համակարգը հնչեցնում է նրա հասցեին: Այդ մեղադրանքների իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախագիծ է ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Այդ մեղադրանքները օրերս դարձյալ ուժգնացման փուլում են, կապված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ որոշակի աժիոտաժի հետ:


Ի դեպ, վարչապետի հանդիպումը Մայր Աթոռում այն օրն էր, երբ խորհրդարանում էլ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հանդիպում էր ԵԽ ներկայացուցիչների հետ, իսկ խորհրդարանի դիմաց էլ մի քանի տասնյակ մարդիկ բողոքում էին դրա «ապազգային» բնույթի դեմ:

«Ապազգային բնույթի» որեւէ հիմնավոր փաստարկ ներկայացված չէ, սակայն ստեղծվում է քարոզչական մթնոլորտ: Այն կարո՞ղ է ունենալ որոշակի ազդեցություն եւ քաղաքական հետեւանք իշխանության համար: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հոգեւոր դասի հետ հանդիպմամբ փորձում էր կանխարգելել այդ հետեւանքը:

Թե՞ հանդիպումը առնչվում էր ավելի խորքային խնդիրների, ռազմավարական հեռանկարների, պետություն-եկեղեցի հարաբերության հիմնարար, առանցքային թեմային, որը հայության համար թերեւս դարերի թեմա է, քանի որ գործնականում այդպես էլ մշակված չէ պետության ու եկեղեցու համակեցության խորքային հայեցակարգ եւ մեծ հաշվով հայ ժողովրդի պատմական ընթացքում երկու այդ կառույցների միջեւ եղել է շահերի բախում եւ լուրջ մրցակցություն, երբեմն նույնիսկ բավականին կոշտ բնույթի:

Խոշոր հաշվով, եկեղեցին ուժեղ պետության մեջ տեսել է իր թուլությունը, կամ պետության թուլությունն է արտահայտվել ուժեղ եկեղեցու գոյության մեջ:

ԽՍՀՄ շրջանը որոշակի «լուծում» է բերել այդ իրավիճակին, եկեղեցին միարժեք ենթարկեցնելով պետությանը՝ Խորհրդային պետությանը: Անկախության շրջանում ձեւավորվել է նոր իրողություն եւ պետություն- եկեղեցի գործարք:

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ակնարկում է այն մասին, որ նաեւ այդ գործարքն է հանգեցրել հասարակական-քաղաքական, պետական գործընթացի դեգրադացման: Խոսելով կյանքի ապահոգեւորականացման մասին, դրա վատ հետեւանքի մասին, Նիկոլ Փաշինյանը գործնականում ակնարկում է, որ այստեղ մեծ պատասխանատվություն ունի ՀԱԵ ղեկավարությունը, որը Հայաստանում իշխող համակարգի հետ գնացել է նյութական գործարքի, մի կողմ թողնելով արժեհամակարգային, գաղափարական ասպեկտը, հավատամքի խնդիրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18089 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)