Երևան
18 / Նոյեմբեր / 2019

«Ուրեմն ես այդքան ապաշնորհ ու անխելք դավադի՞ր եմ». Նիկոլ Փաշինյան

«Ուրեմն ես այդքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ դա անում եմ Ալիևի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում մի մարդու կողքին, ով 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի, ևս 10 տարի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը»:

Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ քաղաքացիների հետ զրույցում, ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժամանակ առաջ տարածված այն ասեկոսեներին, թե Դուշանբեում վերելակի մեջ ինքն Ալիևի հետ գաղտնի դավադրություն է ծրագրել:


«Եթե դա իրոք այդպես է, ապա ես նրան ոչ թե պետք է ազատեի, այլ ընդհակառակը՝ պահեի կողքիս, որ կարողանայի նրա վրա ազդեցություն ունենալ: Սա ասում եմ, որ հասկանաք, թե որոշ ուժեր ինչ մակարդակի հակաքարոզչություն են տանում՝ դրա վրա ծախսելով միլիոններ»,- նշեց Փաշինյանը։


Հիշեցնենք՝ ըստ ասեկոսեների՝ վերը նշված խոսակցությանը ականատես է եղել անվտանգության պատասխանատու Գրիգորի Հայրապետովը, դրա համար էլ վարչապետը նրան առաջարկել է իր դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից:

դիտվել է 13907 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)