Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Լացել եմ երկու օր․ ես վիրավորված չեմ վրացիներից. Արմինե Հարությունյան

Լացել եմ երկու օր․ ես վիրավորված չեմ վրացիներից. Արդեն տեղեկացրել ենք, որ Mercedes Benz Fashion Week 2019-ի շրջանակում Delmod նորաձևության բուտիկի ցուցադրությանը մասնակցել է հայ նորահայտ մոդել Արմինե Հարությունյանը:

Սեպտեմբերին Gucci-ի ցուցադրությանը հայ մոդելի մասնակցությունը մեծ քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում:


23-ամյա Արմինեն «Sova News»-ին տված հարցազրույցում նշել է, որ սկզբից շատ է մտահոգվել, թե ինչ քննարկումներ կլինեն համացանցում այս անգամ. «Ինձ համար դժվար էր հաղթահարել այդ ամենը: Ես չէի սպասում նման ուշադրության: Ես լացել եմ երկու օր»,- խոստովանել է Արմինեն:


Արմինե Հարությունյան
Հարցին, թե վիրավորվա՞ծ է վրացիներից, Արմինեն պատասխանել է. «Ոչ, ես շատ անգամ եմ ասել, որ սիրում եմ Վրաստանը: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ: Բոլորն ունեն իրենց կարծիքը, որը կարող են բարձրաձայնել»:

Նա նշել է, որ ինչ-որ մի շրջանում նա որոշել է այլ կերպ մտածել. «Դադարեցի կարդալ համացանցում տարածված մեկնաբանություններն իմ հասցեին և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով: Բացի այդ, ինձ շատ օգնեց իմ ընկերների և հարազատների աջակցությունը»,- ընգծել է մոդելը:

դիտվել է 50345 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)