Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Նախկինները մի հետաքրքիր զենքի տեսակ են ընտրել, դա ազգային արժեքներն են ու պահպանողականությունը

Ասեցի լռեմ, բայց չէ՛․․․

Չգիտեմ, ովքեր նկատեցին, բայց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ նա հատկապես շեշտեց, որ իր խոսելու ժամանակը մոտենում է, համազարկային գրոհ սկսվեց իշխանության դեմ։ Ուզում եմ շեշտել, գրոհը ոչ թե հանուն հայրենիքի ու արժեքների բարորության է, այլ կոնկրետ իշխանության դեմ։
Ու էստեղ ամենաուշագրավը այն է, որ նախկինները մի հետաքրքիր զենքի տեսակ են ընտրել, դա ազգային արժեքներն են ու պահպանողականությունը։ Եթե մի քիչ էլ փակագծերը բացենք, ապա նաև այդ մտածելակերպը ունեցող մարդիկ, նրանց հույզերն ու զգացմունքները։

1․ Ես դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, որովհետև գիտեմ թե դա ուր է տանում, չնայած, նաև վստահ եմ մեր ազգի որոշ բարոյական դրվածքների մեջ, որոնք մեծ դիմադրողականություն ունեն։ Այսքանը գիտակցելով հանդերձ, ես պատրաստ եմ անգամ ընդունել այդ կոնվենցիան, երբ տեսնում եմ, որ կոնվենցիայի դեմ պայքարին է մոտենում նաև Սերժ Սարգսյանը։

2․ Ես խիստ դեմ եմ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը կրթության և մշակույթի ոլորտում, անկեղծ ասած իրեն էլ առանձնապես չեմ համակրում։ Բայց երբ իր դեմ գրոհում են Սերժականները, ես նախնտրում եմ չմասնակցել այդ գրոհին։ Ես նախնտրում եմառանձին պայքարել, բայց հանուն լավ կրթության, ոչ թե դեմ այսօրվա նախարարին։

3․ Սրան զուգահեռ, տեսնում ես թե ինչ կեղծիքներ ու ստեր են փչում սերժառոբական լրատվականները, տեսնում ես թե նույն օրերին ինչ միտինգներ են կազմակերպում մարզերում Ռոբի վարձկաննները, թե ինչ են խոսում որոշ գեներալներ, ինչ ասուլիս է տալիս Հանրային խորհրդի նախագահը ու տեսնում մի հստակ ընդհանրություն, այս ամենը համակարգված է։

Չի կարելի դառնալ գործիք, քաղաքական խաղերի մեջ, մանավանդ եթե դու կրողն ես, հավատարիմ ժառանգն ես քո երկրի պատմության, ցավի, մտքի ու մշակույթի։ Իսկ դրա համար պետք է լինել ավելի շրջահայաց, այո այսօր մեր երկրում բազմաթիվ երևույթներ կան, որ ցավեցնում են մեզ, մինչև հոգու խորքը, սրանցից ամեն մեկի դեմ կարելի է պայքարել, գրոհել և փոփոխել։ Բայց եթե ուզում եք զերծ մնալ քաղաքական խաղերից, ՄԻՇՏ հիշեք, ցանկացած խնդրի դեմ բոյկոտողի բերանից գտեք լուծումներ և ցանկություն այդ լուծումը իրականացնելու։ Եթե քարկոծողը խոսում է միայն սևացնելու համար, մի գնացեք նրա ետևից, միայն վատի ու ձախողումի մասին խոսողը շահագործում է ձեր հույզերն ու զգացումները։

Եվ հետևություն․
Որքան էլ Այսօրվա իշխանությունը վատը լինի, հնին վերադառնալը անթույլատրելի է, անթույլատրելի է երկու պատճառով՝
-Նախ մենք տեսել ենք կեղծիքն ու թալանը, անձնական շահի, լափամանային ողջ աղբը, որ տիրում էր վերջին տասնամյակներում։
-Եվ երկրորդ, եթե մենք մերժում ենք մի բան ու հետո նորից ետ ընդունում մեր մերժածին, ապա մենք ընկնում ենք փակ ցիկլի մեջ, որից դուրս գալ հնարավոր չի լինի։

Հ․Գ․
Այս հոդվածը նրա մասին չէ, թե ինչ պուպուշն է այսօրվա մեր ներկան, այս հոդվածը նրա մասին է, որ չտրվենք կեղծիքներին, դրանք միշտ տանում են մեզ դեպի կործանում։

Աչք ունեցողը կտեսնի, Ականջ ունեցողը կլսի, սիրտ ունեցողը կզգա․․․

Գրել է Գեղամ Օհանյանն իր ՖԲ էջում։

դիտվել է 12549 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին