Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Սերժ Սարգսյանը գիտեր, որ չեն զանգելու. ինչ կանի Նիկոլ Փաշինյանը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի առիթով Երեւանում տեղի է ունեցել ինչ որ քննարկում, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Խոսվել է ՀԱՊԿ մասին, դրա արդյունավետության, բնականաբար Հայաստանի հարցում դաշնակցային վարքագծի մասին:

Այդ վարքագիծն իհարկե դժվար է բնութագրել այլ կերպ, քան դաշնակցային անպարկեշտություն: Մյուս կողմից, սակայն, ՀԱՊԿ-ն այդ իմաստով անում է այն, ինչից ավելիին պարզապես ունակ չէ: ՀԱՊԿ-ը դաշինք է միայն թղթով, իսկ իրականում այն չունի այդօրինակ դաշինքի համար անհրաժեշտ արժեհամակարգային, գաղափարական որեւէ ընդհանուր հենք, որը կձեւավորեր ընդհանուր շահի բազա եւ հետեւաբար նաեւ քաղաքական, անվտանգային ընդհանուր վարքագիծ:

Օրինակ, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի համար Հայաստանի շահի եւ անվտանգության հարցը չարժե այնքան, որ նրանք գնան Ադրբեջանի հետ որոշակի հակադրության կամ կոնֆլիկտի:

ՀԱՊԿ-ը խոշոր հաշվով կառույց է, որն արտացոլում է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ մնացյալ հետխորհրդային երկրները անդամակցել են այնքանով, որքանով չեն ցանկացել այդ թեմայով խնդիր ունենալ ՌԴ հետ: Այդ թվում եւ Հայաստանը:

Խորքային առումով, անվտանգային, ռազմա-քաղաքական տեսանկյունից Հայաստանի համար անմիջական հետաքրքրություն ներկայացնող հարցերը լիարժեք կերպով արտացոլված են հայ-ռուսական միջպետական գործակցության փաստաթղթային, իրավա-պայմանագրային, ռազմա-քաղաքական բազայում: Ըստ այդմ, այդ ուղղությունն է Հայաստանի համար իրատեսականն ու առարկայականը: ՀԱՊԿ-ն այդ առումով ներկայում երեւի թե աշխատանքային գործիք է, միջոց, մի կողմից նաեւ ոչ միայն Ռուսաստանի, այլ մյուս հետխորհրդային անդամների հետ հարցեր լուծելու համար:

Օրինակ, երբ 2014 թվականին Սերժ Սարգսյանը նախատում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին, որ Բաքվի ագրեսիվության աճի պայմաններում հեռախոսը չեն վերցնում եւ մեկ անգամ գոնե Երեւան չեն զանգարահում, նա թերեւս վստահ էր, որ չեն էլ զանգահարելու: Ի վերջո, հենց նրանք էին նաեւ լկտիացնում Ադրբեջանին: Բայց Սարգսյանը նախատում էր, դա դիտարկելով որոշակի հնարավորություն քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Նույնը, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը չէ Հայաստանին հետաքրքիր, այլ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկային բնույթի գործնական իրացումն ու Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորության իրականացումը, նա պատրանք չունի, որ դա տեսանելի կամ իրատեսական հեռանկար չէ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 8307 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)