Երևան
27 / Փետրվար / 2020

ԱԱԾ-ի մարտահրավերն Արթուր Վանեցյանին

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում պայմանավորված խաղի մասին, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ բուքմեյքերական ընկերություններից մեկի դիմումի հիման վրա: Գործն առնչվում է Տորպեդո Երեւան-Մասիս հանդիպմանը:

Ըստ տարածած տեղեկության, Մասիս ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներից մեկն ու խաղացողներից մեկը կաշառքի դիմաց ապահովել են Տորպեդոյի հաղթանակը, խոշոր վնաս պատճառելով բուքմեյքերական ընկերությանը:

ԱԱԾ-ն հարուցել է քրգործ, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկությունները տրամադրել Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիային եւ ՈՒԵՖԱ-ին:

ԱԱԾ հայտարարության մեջ արձանագրված սկանդալային պատմությունը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած առաջին այդօրինակ պատմությունը չէ: Տարիներ առաջ ծագեց Երեւանի Ուլիսի թիմի հետ կապված սկանդալը՝ պայմանավորված խաղերի առնչությամբ, ինչից հետո եղան ակումբի ներկայացուցիչների ձերբակալություններ:

Այդ ժամանակ ամեն ինչ սկսվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ից ներկայացված տվյալներից եւ վերլուծությունից, թվով 7 խաղերի առնչությամբ, որտեղ կային պայմանավորվածության կասկածներ: Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ նամակով դիմել էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, որպեսզի իրավապահները ձեռնարկեն միջոցառումներ պայմանավորված խաղերի առնչությամբ բացահայտումների համար: Դա 2015 թվականն էր:

ԱԱԾ-ն ձեռնմուխ լինելով, բացահայտել էր Ուլիսին: Ակումբը, որ դարձել էր Հայաստանի չեմպիոն, հետո լուծարվեց եւ դուրս եկավ Հայաստանի առաջնությունից:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այդ շրջանում իր հրաժարականի հետ կապված հայտարարություններին արձագանքեց, թե կհեռանա, երբ հայկական ֆուտբոլում արմատախիլ կանի պայմանավորված խաղերի եւ տոտալիզատորի արատավոր երեւույթը: Իհարկե նրա հրաժարականը պահանջում էին հավաքականի անհաջող ելույթների կապակցությամբ:

Ռուբեն Հայրապետյանն իհարկե այդպես էլ չհեռացավ, մինչեւ հեղափոխություն: Հայրապետյանը հեռացավ հեղափոխությունից հետո հուլիսին, հայտարարելով, որ հեռանում է, քանի որ իր փոխարեն գալու է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, այլ մարդու չի թողնի ֆեդերացիան:

Ինչու՞ էր Ռուբեն Հայրապետյանը զիջում ֆեդերացիան միայն Արթուր Վանեցյանին: Արդյո՞ք ԱԱԾ հուսալի ձեռքի համար:

Ուշագրավ է, որ Տորպեդո-Մասիս պայմանավորված հանդիպման վերաբերյալ դրվագը եղել է սեպտեմբերին: Խաղը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին: Այդ ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը դեռեւս ԱԱԾ ղեկավարն էր: Նա այդ պաշտոնից հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի 16-ին, այսինքն պայմանավորված խաղից տասն օր անց:

Գիտեի՞ն ակումբները, որ ֆեդերացիայի նախագահի ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալն օրերի հարց է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 7682 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից