Երևան
19 / Նոյեմբեր / 2019

«Եթե նա դրսում լինի, ես չգիտեմ՝ մեզ հետ ինչ կկատարվի». Արայիկ Պապիկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն առարկել էր՝ պնդելով, որ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու հիմքերը դեռ պահպանվում են, և ազատության մեջ լինելը Ռ. Քոչարյանի պարագայում անընդունելի է: Տուժող Ս. Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ Մ. Պողոսյանն էլ հավելել էր, թե Ռ. Քոչարյանի ունեցած ռեսուրների պարագայում նրա ազատության մեջ մնալը ռիսկ է՝ դատավարության կողմերի վրա ճնշումներ գործադրելու առումով: Տուժողների շահերի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել էր. «Եթե նա դրսում լինի, ես չգիտեմ՝ մեզ հետ ինչ կկատարվի»:

դիտվել է 8169 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)