Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանի արձագանքը Սերժ Սարգսյանին

Lragir.am—ը գրում է․ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, քաղաքացիների հետ անկեղծ զրույցի շարք սկսեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում շարքի ամենասկզբում անդրադառնալով Արցախի հարցում իր հասցեին մեղադրանքներին:

Գործնականում, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծեց անկեղծ զրույցի «ինֆորմացիոն առիթը», որն էլ Փաշինյանն օգտագործեց: Արցախի հարցում պարբերական մեղադրանքների նա արժանանում է թավշյա հեղափոխությունից ի վեր, ինչպես արձանագրեց ինքն էլ: Ինչու՞ հանկարծ նա որոշեց պատասխանել այդ մեղադրանքներին այժմ, երբ կարծես թե դրանք այնքան էլ ուժգին փուլում չեն:

Փաշինյանի անդրադարձը կամ «ինֆորմացիոն առիթը» ըստ երեւույթին ուներ այլ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Հայաստանի հանրությունը չէր: Վարչապետն առիթն օգտագործեց որոշակի դիրքորոշում վերհաստատելու եւ Հայաստանի քաղաքականության համար համահայկական մանդատի հանգամանքը վերհաստատելու հարցում: Այդ մանդատը վերհաստատվում էր ամենեւին ոչ հայկական լսարանի համար: Հասցեատերը թերեւս Հայաստանից դուրս էր, բայց գուցե Հայաստան այցելել պատրաստվող որեւէ մեկը:

Օրինակ, առաջիկայում սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Դրանից առաջ ռուսական Կոմերսանտ պարբերականը, որը տարիներ շարունակ հայտնի է հակահայկական տարաբնույթ անդրադարձերով, տեղեկություն հրապարակեց, թե Լավրովի այցի ընթացքում կստորագրվի հուշագիր՝ Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի հնարավորության վերաբերյալ:

Ադ թեման, ի դեպ, շոշափվում է դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից: Հետաքրքիր էր Երեւանի անդրադարձը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Լավրովի այցը ներառում է հայ-ռուսական լայն օրակարգ՝ երկկողմ, ռեգիոնալ հարցեր ընդգրկող, իսկ լաբորատորիաների հարցում կա բանակցություն, երբ այն ավարտվի, արդյունքը հայտնի կլինի: Կոմերսանտի հրապարակման առնչությամբ նախարար Մնացականյանը հայտարարել էր, որ անհարմար է, երբ աղբյուրները դուրս են հանում տեղեկություններ եւ անտեղի քամի ստեղծում:

Ո՞ր աղբյուրների, ի՞նչ տեղեկություն դուրս հանողների եւ անտեղի քամու մասին էր խոսում ԱԳ նախարարը: Զոհրաբ Մնացականյանի խոսքի տողատակում թերեւս նկատելի էր ակնարկը, որ Լավրովի այցից առաջ Կոմերսանտի միջոցով փորձ է արվել Հայաստանը դնել որոշակի ճնշման տակ: Բայց լաբորատորիաների հարցո՞ւմ, թե՞ այդ հարցն այսպես ասած շեղող մանեւրն է, իսկ բուն խնդիը կարող էր լինել Արցախի հարցը, որտեղ անկասկած շարունակվում է եւ երկար է շարունակվելու դիրքային պայքարը: Եվ այդ պայքարում Ռուսաստանն անշուշտ պարբերաբար փորձելու է Ադրբեջանի ուղղությամբ իր հարաբերության դիրքերն ամրացնել Հայաստանից թեկուզ որեւէ խոստում կորզելով՝ կստացվի՞, լավ, չի՞ ստացվի, հոգ չէ իհարկե՝ բայց գոնե փորձած կլինեն: Առավել եւս, որ Հայաստանն էլ հեղափոխությունից հետո ուղիղ պատասխանատվության առաջ է դրել Մոսկվային պատերազմի սպառնալիքի առումով, եւ Ռուսաստանն այստեղ ունի որեւէ կերպ այդ պատասխանատվության ճնշումը թուլացնելու անհրաժեշտություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 22723 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)