Երևան
20 / Հունվար / 2020

Սեյրան Օհանյանի սենսացիոն հայտարարությունը դատարանում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որով որպես մեղադրյալ անցնում է նաեւ ինքը, արել է հայտարարություն, որն առանց չափազանցության հնարավոր է գնահատել սենսացիոն:

Դատարանը քննարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հերթական միջնորդությունը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կողմ է կալանքը փոխելուն: Նա հայտարարել է, թե հարգում է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով հարազատ կորցած անձանց, բայց այդ դատավարությունը կապ չունի զոհերի հետ եւ այդ դատավարությունը կապ ունի Հայաստանի երեք նախագահների ընտրական եւ հետընտրական խնդրի հետ:

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «մեկը ընտրվել էր, մյուսը չէր ընդունում ընտրությունը, եւ երրորդը պետք է ինչ որ կերպ կարգուկանոն ապահովեր եւ փոխանցեր իշխանությունը հաջորդ ընտրված նախագահին»:

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է նաեւ, որ այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով կալանքում, անհավասար պայմաններում է: Ըստ Օհանյանի, կան մարդիկ, որոնք հրճվում են, թե ինչպես է երկրորդ նախագահը գտնվում կալանքի տակ:

Արդյոք պաշտպանության նախկին նախարարն ասելով այդ մասին, նկատի ունի նաեւ մյուս երկու նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, ակնարկելով, որ նաեւ նրանք են այսպես ասած հրճվողների շարքում:

Համենայն դեպս այն, որ Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, Սեյրան Օհանյանը ասում է չափազանց պարզ, այդպիսով գործնականում նաեւ բացահայտելով գործընթացի թերեւս ամբողջ «անատոմիան»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 43564 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից