Երևան
20 / Հունվար / 2020

Սերժ Սարգսյանը սկսեց. ԱՄՆ դեսպանի առաջարկը

Lragir.am-ը գրում է․ Նոյեմբերի 5-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպումը, ըստ ՀՀԿ հաղորդագրության, եղել է դեսպանի նախաձեռնությամբ, նա հետաքրքրվել է ՀՀԿ ծրագրերով եւ հավաստիացրել, որ հանդիպումները կլինեն պարբերական: Դա հետաքրքիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը սկսում են ԱՄՆ հետ ինչ որ գործընթաց, եթե հաղորդագրության մեջ տեղ է գտնում դեսպանի այն հավաստիացումը, որ «այսուհետ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ»:

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՀՀԿ համար շարունակելու է գերակա մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ռեգիոնալ կայունության ու խաղաղության հարցերը:

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հյուրն էր, քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդյոք այդ հանդիպումի՞ց հետո է դեսպան Թրեյսին ունեցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն, թե՞ այդ անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 30-ի հայտարարությունից հետո, որտեղ նա ազդարարեց, թե «մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը»: Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաեւ, որ պատրաստ է անգամ ձերբակալվելուն, եթե դրանից կլուծվեն հանրության խնդիրներն ու մարդիկ կդառնան երջանիկ:

Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ սկսե՞լ է իր անկեղծ զրույցը: Համենայն դեպս ակնառու է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը իր հանդիպման նախաձեռնությամբ փաստացի արել է հենց այդ առաջարկը: Ինչպե՞ս է արձագանքել երրորդ նախագահը: Համենայն դեպս հենց հանգամանքը, որ նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հանդիպումների պարբերականության մասին դեսպանի հավաստիացումը, հուշում է, որ Սարգսյանը զրույցի առնվազն պատրաստ է, հարցն այն է, թե որքան է լինելու դրա անկեղծության աստիճանը:

Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք Սարգսյանի հետ հանդիպման ցանկություն առաջիկայում կհայտնի Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, որն ինչպես հայտնի է մայիսին հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայաստանում այդ հանդիպման առիթով բարձրացրած աղմուկից հետո դեսպանատունը պարզաբանեց, թե հանդիպումն ընդամենը հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպումների շարքից է: Առավել եւս հատկանշական է, որ այդ շարքում մայիսից ի վեր չի հայտնվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյան-ԱՄՆ դեսպան հանդիպումն ուշագրավ է նաեւ նույն օրը Ընդհանուր իրավասության դատարանում հնչած առանցքային հայտարարության ֆոնին, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ դատավարությունը առնչվում է երեք նախագահներին, եւ Ռոբերտ Քոչարյանը մյուս երկուսի հանդեպ անհավասար պայմանում է՝ նա զրկված է ազատությունից: Սեյրան Օհանյանի հայտարարությունը հուշում է նախկին իշխող համակարգում այդ առնչությամբ տեղի ունեցող լրջագույն խմորումների մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 18081 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից