Երևան
19 / Փետրվար / 2020

Երեւանից Թբիլիսի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնում է ինքնաթիռով

«168 ժամ» թերթը գրում է. «Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:

Այդ առումով վարչապետին չեն զիջում նաեւ իր թիմի անդամները եւ, մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբեւէ Վրաստան որեւէ մեկն ինքնաթիռով մեկներ:

Ընդ որում, գործուղման մասին Երեւանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երեւանի 2019թ. բյուջեն:

Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում:

Փաստորեն, Երեւան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մարությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3522 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից