Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Ուշագրավ զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ․ ինչու նա հետ վերցրեց դիմումը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եւ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացրեց նրան:


Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա:

Ինչո՞ւ եք Ձեր հայցը հետ վերցրել. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանը ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկվել դասային աստիճանից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4037 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)