Երևան
19 / Հունվար / 2020

Սերժ Սարգսյանի ուշագրավ առաջարկը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Սերժ Սարգսյանը հանդիպմանը տարօրինակ բաներ է ասել. «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»:

Դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ Սերժ Սարգսյանի բառերում հետաքրքիր ուղերձներ կարելի է տեսնել: Նա կարծես ակնարկում է, որ ՀՀԿ-ն ԱՄՆ հետ գործընկերությամբ իրական ժողովրդավարացում էր նախապատրաստում, բայց պոպուլիզմ է ստացվել: Այսինքն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին:

Մի խոսքով, իշխանությունն «անարյուն» Նիկոլ Փաշինյանին փոխանցելը եւ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոստովանությունը վկայում են, որ Սերժ Սարգսյանը նախատեսել էր իրադարձությունների նման զարգացում եւ անգամ պատրաստ էր դրան: Սա կապ չունի դավադրության վարկածների հետ, սակայն Թրեյսիի հետ հանդիպմանը Սարգսյանի հայտարարությունը վկայում է, որ նա հող է նախապատրաստել ժողովրդավարացման համար:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը խոսում է իր հիասթափության մասին՝ առաջարկելով «հիասթափվել» նաեւ տիկին դեսպանին, որովհետեւ աշխատել են հանուն «իրական ժողովրդավարության», բայց «պոպուլիզմ» է ստացվել: Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԱՄՆ-ում: Սերժ Սարգսյանը համագործակցությո՞ւն է առաջարկում «իրական ժողովրդավարության» կառուցման հարցում:

Միամտություն կլիներ այս ամենը հանգեցնել, օրինակ, Ամուլսարի հարցին: Հնարավոր է, ամեն ինչ ավելի խորքում է: Օրինակ, Լին Թրեյսին ներկայացնում է հանրապետական-պոպուլիստ Թրամփի վարչակազմը, իսկ Հայաստանում ԱՄՆ Հանրապետական կուսակցության գործընկերն է համարվում ՀՀԿ-ն:

Բացի այդ, ռուսական մեդիա շրջանակներում բազմիցս ակնարկել են, որ Մոսկվան դժգոհ է «Ռուսաստանի հետ մերձեցման» հարցում Սերժ Սարգսյանի ջանքերից եւ գերադասել է երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «լոյալ» Ռոբերտ Քոչարյանին: Անգամ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը ե ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին վաճառելը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվել է որպես Սերժ Սարգսյանին «սանձելու» փորձ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 4868 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից