Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

Ինչ գիտե Արթուր Վանեցյանը. հակառակ էֆեկտ եւ մարդկային ողբերգություն

Lragir.am-ը գրում է․ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անհեթեթություն է համարել Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտե ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նա սպանված երեք ոստիկաններից մեկն էր: Այդ սպանության հարցում առավել «խորհրդավորն» այն էր, որ, եթե երկու մյուս ոստիկանները սպանվել էին գնդի գրավման ժամանակ, Յուրի Տեփանոսյանը սպանվեց հուլիսի 30-ին, երբ իրավիճակը մոտենում էր հանգուցալուծման, եւ հուլիսի 31-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը վայր դրեց զենքը:

ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա երկշաբաթյա զարգացումները անշուշտ Հայաստանի նորագույն պատմության ողբերգական եւ ամենախորհրդավոր էջերից են: Ով ինչ գիտե տեղի ունեցածի մասին, պարզ չէ: Հաստատ է թերեւս, որ կան մարդիկ, որոնք գիտեն ամեն ինչ, կամ շատ բան:

Հանրությունը հետեւել է «այսբերգի» տեսանելի մասին, որն անկասկած ամենեւին մեծ մասը չէ:

Նախօրեին տեղի ունեցած դատավարությանը ծռերը հայտարարել են, որ այդ քայլին են գնացել հանուն պետության, պայմանավորված նոր պատերազմը կանխելու համար, եւ եթե հարկ լինի՝ նորից կանեն այդպիսի քայլ:

Կասկած չկա, որ ծռերն այդ քայլին են գնացել հանուն հայրենիքի: Այլ հարց է, թե այդ քայլից ինչ է շահել պետությունն ու ինչ է կորցրել: Որովետեւ իշխանությունը, որի դեմ նրանք գնացել են այդ քայլին, կարծես թե խոշոր հաշվով չի կորցրել ոչինչ, եւ այն թեզը, թե դրանով է իշխանությունը թուլացել եւ դրանով է հասունացել թավշյա հեղափոխությունը, գործնականում խիստ տեսական պնդում է, ավելի շատ հեղափոխության մեջ սեփական դեր գտնելու փաստարկ: Որովհետեւ Հայաստանում երկու տարի անց տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը գործնականում հակոտնյա էր «միայն զենքով» մոտեցմանը, որով առաջնորդվել էր զինված խումբը:

Ինչ վերաբերում է պայմանավորված պատերազմ կանխելու հանգամանքին, ապա գուցե եղել են աղբյուրներ, որոնք խմբի անդամներին վստահեցրել ու հավատացրել են, որ հասունանում է այդպիսի մի բան, հողերի հանձնում եւ այլն: Ի վերջո արժե հիշել, թե Սանկտ-Պետերբուրգի եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ ռուսական եւ ադրբեջանական մեդիափորձագիտական շրջանակներն ինչպես էին գեներացնում տեղեկատվություն, թե Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանին առաջարկվել է հանձնել գոնե երկու շրջան եւ նա համաձայնել է դրան:

Բայց եթե քննական հայացք գցենք իրավիճակին, արդյոք ապրիլյան քառօրյա պատերազմից, դրանում հայկական բանակի եւ հանրության վարքագծից հետո որեւէ մեկը կարող էր իրատեսական համարել որեւէ պայմանավորված պատերազմ կամ հողի հանձնում: Արդյոք դա կանխելու համար հարկ էր ստեղծել ՊՊԾ վիճակ: Չէ՞ որ հողի հանձնման կանխարգելում էր հենց ապրիլյան քառօրյայի հայկական դիմադրությունը, ու երկարաժամկետ կանխարգելում:

Սանկտ-Պետերբուրգում լուծվում էր մի խնդիր՝ Վիեննայի օրակարգի չեզոքացման հարց, որը կտրականապես մերժելի էր Ադրբեջանի ու Մոսկվայի համար, քանի որ Մոսկվան զգալիորեն կորցնելու էր իրավիճակի հետագա կառավարման գերիշխող դերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 6372 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին